16 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Քառյակի ներկայացրածը պահանջ չէ, այլ մասնակցություն. ԱԺ նախագահ

Այսօր Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի  նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ըստ պայմանաորվածության Հայաստանը Եվրասիական միությանն անդամագրվելու պայմանագրերը կստորագրի մինչեւ հունիսի 1-ը:

’Իհարկե դրանից հետո բավականին լուրջ աշխատանքներ կան` օրենսդրական փոփոխություններ: Կարճ ժամանակում մենք կընդունենք մոտ 200 օրենքներ, կարծում եմ մինչեւ դեկտեմբերի վերջ կավարտենք’’- ասաց նա:

Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի քառյակի հրապարակած 12 կետերին ԱԺ նախագահը ասաց, որ ճիշտ չէ ներկայացման ձեւը:

’’Չի կարելի մի բան ներկայացնել եւ դա փորձել հասարակությանը մատուցել այնպես, որ սա պահանջ է եւ ոչ թե մասնակցություն: Մենք ընկալում ենք դա որպես մասնակցություն’’,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ