Շռայլության «նոպան» շարունակվում է՝ ժողովրդի վարչապետի նոր ավտոմեքենայի աստղաբաշխական արժեքը. Politik.am
Փաշինյանին սպասարկող մեքենան ՌԴ-ում արժե միջինը 70 մլն դրամ (այս մոդելի գներին կարող եք ծանոթանալ այստեղ), որը համարժեք է 147 հազար ԱՄՆ դոլարի։ Հյատնի է, որ Հայաստանում չկան ընկերություններ, որոնք կարող են ամբողջական զրահապատում իրականացնել մեքենաների համար։ Հայաստանում առկա մեքենաներն հիմնականում զրահապատվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այնտեղ կան լավ մասնագիտացված ընկերություններ և գները արևմտյան ընկերությունների համեմատ անհամեմատ ցածր են։ ՌԴ-ում Փաշինյանին սպասարկող նոր Mercedes S 600 W222 մոդելի ամբողջական (FULL) զրահապատումը արժե 150 հազար դոլար։
Ընդհանուր վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող նոր մեքենան պետության համար նվազագույնը արժեցել է 297 հազար դոլար, եթե իհարկե մեքենան պատվիրելիս հավելյալ ճոխություններ չեն ավելացվել։ Սա արդեն հարց է, որի պատասխանը կիմանանք կառավարություն ուղարկված մեր հարցման պատասխանը ստանալուց հետո։