23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մանիպուլյացիա՞, թե՞ յուրացում: Վարչապետի ներկայացրած թվերը չեն համապատասխանում. Հրապարակ

Վաղը` հոկտեմբերի 9-ին, տեղի է ունենալու զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը պետք է կայանար սեպտեմբերին:Ի դեպ, նախորդ նիստը ևս չի կայացել. էլեկտրոնային տարբերակով «հաղորդակցվել» են միմյանց հետ, ինչն անընդունելի է եղել հիմնադրամի որոշ անդամների համար: Վաղվա փակ նիստի օրակարգում լսվելու է տնօրեն Վարուժան Ավետիքյանի հաշվետվությունը:

Մեզ ասացին, որ այս անգամ ևս անհամապատասխանություններ կան վարչապետի ներկայացրած ու տնօրենի հաշվետվության մեջ առկա թվերի միջև։«Վարչապետն օգոստոսի 14-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամսվա կտրվածքով 347 մլն դրամ ավել է մուտքագրվել:Իրականում եղել է 27 միլիոն դրամ: Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում 606 հազար աշխատող կա գրանցված, իրականում, ցայս ամենալավագույն ցուցանիշը (ըստ տնօրենի հաշվետվության)` լավագույն ամսում 549 հազար է եղել, վատագույն ամսում` 403։Թվային այս անհամապատասխանությունները կա՛մ մանիպուլյացիոն մոտեցումների արդյունք են, կա՛մ` յուրացման։

Արդյունքում հիմնադրամը տարեկան 600-700 միլիոն դրամ պակաս է հավաքագրում։ Թերևս դա է պատճառը, որ նիստերը փակ են ընթանում կամ չեն ընթանում»,- ասաց հիմնադրամին մոտ կանգնած թերթի աղբյուրը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ