23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

3 սպանված, 6 վիրավոր. Վանաձորի սպանդը անձնական վրեժխնդրություն է եղել: Գաղտնի խորհրդակցություն. Ժողովուրդ

Օրարթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը գաղտնի խորհրդակցություն է հրավիրել ոստիկանության ղեկավար կազմի հետ ու շատ խիստ է խոսել ապօրինի զենք պահելու թեմայի առնչությամբ:

Մեր տեղեկություններով` շեշտել է` որքան ապօրինի զենք կա, ամբողջը պետք է հայտնաբերել: Բայց այս հայտարարության հենց հաջորդ օրը` հոկտեմբերի 4-ին, վրեժի ծարավը դարձյալ «գտավ» ապօրինի զենքը Վանաձորում:

Քաղաքում մեկ գիշերվա մեջ 3 հոգի սպանվեց, որոնցից երկուսը, ըստ մեր լուրերի, 25-ամյա ու 30-ամյա եղբայրներ են: Ի՞նչ է եղել այդ գիշեր Վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկում, որտեղ հայտնաբերվել են 2 սպանվածները, 6 հոգու էլ մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, եւ նրանցից մեկն էլ ճանապարհին է մահացել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները պարզել են այս սպանդի պատճառները, բայց քանի որ ընտանեկան եւ խիստ անձնական վրեժխնդրություն է եղել, նախաքննական մարմինը որոշել է չհրապարակել։

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ