23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը, մյուս նախկին պաշտոնյաներն ու փաստաբանները ի նշան բողոքի՝ ոտքի կանգնեցին /տեսանյութ/

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սահմանադրական կարգի տապալման մեղադրանք ունեցող մյուս նախկին պաշտոնյաներն ու փաստաբանները դատարանի դահլիճում ոտքի կանգնեցին այդպիսով բողոք հայտնելով Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ հետապնդման համար։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը հանդես եկավ հայտարարությամբ․ «ՀՀ վարչապետի կողմից արվել է մի արտահայտություն, որը ձեզ հարցեր ուղղելով արել է Նարեկ Մութաֆյանը, արդյունքում վերջինս և նրան ուղեկցող Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են:

Այդ իրադարձություններին նախորդել են բոլորին քաջ հայտնի դեպքեր, ՀՀ դատարանների մուտքերի փակում, դատավոր Դավիթ Բալայանի նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրում, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ անհարգալից արտահայտությունների և ֆիզիկական բռնության կիրառում: Այս դեպքերում դերակատարում ունեցող անձանց գործողություններին չի տրվել համարժեք քրեաիրավական գնահատական:

Մինչդեռ, ձեզ կատարված հարցադրումների կապակցությամբ ձեր հաղորդման հիման վրա երկու անձինք կալանավորված են: Այսինքն՝ մենք տեսնում ենք հստակ խտրական վերաբերմունք և հիմք ընդունելով ԵԽԽՎ 2012 թվականի 1900 բանաձևը, նրանք քաղաքական բատարկյալներ են: Հատկանշնական է, որ խտրական վերաբերմունքով քաղաքական շարժառիթներով ազատազրկումների կենտրոնացում կա հենց ձեր անձի շուրջ։ Հենց այդ է պատճառը, որը այս հայտարարությունը ուղղվում է ձեզ: Ձեր վարույթում քննվող այս գործով քաղաքական հետանդման են ենթարկվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ձեր ներկայացրած հաղորդման հիման վրա են հետապնդվում 2 երիտասարդ: Հորդորում ենք այսուհետ հետևողական լինել և քաղաքական հետապնդումներին չնպաստելու հարցում իրականացնել արդարադատություն»,-հայտարարեց Խուդոյանը:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ծափահարեցին ի աջակցություն Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի, ում լուսանկարները ներկաների ձեռքին էին:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ