Պուտինի մեսիջները`ուղիղ խոսքը հիմարին են ասում
Նախ եկեք փաստենք, որ Պուտինը մեծատառով մարդ է, իսկական ընկեր, ով նեղության մեջ գտնող իր ընկերոջ տիկնոջը հանդիպեց Երևանում՝ մարդկայնորեն իր զորակցությունը հայտնելու իր ընկերոջ ընտանիքին…
Պուտինն ապացուցեց ևս մեկ անգամ, որ պատասխանատվության զգացողություն ունեցող պետական այր է, ով իր գաղափարական դաշնակիցներին միայնակ չի թողում վտանգի պահին, հաշվի չառնելով իր գերծանրաբեռնված գրաֆիկը, հաշվի չառնելով, որ Հայաստանի իշխանությունը բռնազավթած Նիկոլն ու իր թայֆեն անօրինական ճանապարհով պատանդ են պահում նախագահ Քոչարյանին, հաշվի չառնելով, որ ինքն այս պահին փաստացի աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական դեմքն է՝ Հայաստանից չհեռացավ առանց իր գերության մեջ գտնվող գաղափարական ընկերոջ տիկնոջը հանդիպելու, ինչը հստակ մեսիջ էր՝ ուղղված Հայաստանի իշխանությունը բռնազավթած Նիկոլին, նրա կողքին կանգնած տեղական և օտարերկրյա գործակալներին, Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին, այդ թվում նաև մեծահարուստ հայերին, առ այն, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր էլ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության և նրա առաջնորդ Վլադիմիր Պուտինի անձնական ընկերն ու դաշնակիցը՝ իր բոլոր հետևանքներով….
Փաստենք նաև, որ Պուտինը հանդիպելով ոչ թե անձամբ Ռոբերտ Քոչարյանին ( եթե Պուտինը ցանկանար հանդիպել Ռոբերտ Քոչարյանին, ապա հաստատ կգտնվեր ձևաչափ և այդ հանդիպումը տեղի կունենար), այլ` տիկին Բելլա Քոչարյանին, ցույց տվեց հստակ մեկ բան, որ Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը և չի ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց Պուտինը նաև մեսիջ տվեց, որ չմիջամտել Հայաստանի ներքին գործերին՝ չի նշանակում, որ Ռուսաստանը աչք է փակելու Նիկոլի ու նրա թայֆայի՝ իշխանական ռեսուրսները անձնական վենդետաների վրա օգտագործելու հակապետական գործողությունների վրա…
Նաև եկեք ընդունենք, որ Ռոբերտ Քոչարյանը լինելով Հայաստանի նախագահ՝ փաստացի կարողացել է դրսևորել մարդկային և քաղաքական գործչին բնորոշ այնպիսի բարձր որակներ, որի արդյունքում համաշխարհային լիդերներից մեկի՝ Պուտինի հետ կարողացել է ձևավորել ընկերական և գաղափարական բարձր որակի հարաբերություններ…
Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բելլա Քոչարյանի հետ տեղի է ունեցել Պուտինի նախաձեռնությամբ …..
Մեծ քաղաքականության մեջ ուղիղ խոսքը միայն հիմարին են ասում, հաճախ նաև սանկցիաների միջոցով, և ես հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունը բռնազավթած և նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատանդ վերցրած Նիկոլը կհասկանա Վլադիմիր Պուտինի մեսիջները՝ դադարեցնելով Քոչարյանի նկատմամբ իրականացվող աշխարհաքաղաքական վենդետան, հակառակ պարագայում, հաջորդ անգամ Նիկոլի ճակատին կասեն ուղիղ, որից կտուժի ոչ միայն Նիկոլն անձամբ, այլ միգուցե նաև Հայաստանն ու, չի բացառվում նաև, Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները:
Մենուա Հարությունյան