23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տիկին Աննա, հետեւեք ժողովրդի վարչապետի հագուկապին

Բոլորը ծաղրում են Նիկոլի սելֆին ու ոչ ոք չի ուզում այդ մարդու դրության մեջ մտնել, հոգեվիճակը հասկանալ։ Մի՞թե չեք զգում Փաշինյանի նմանությունը փողոցներում իր հետ սելֆի անող քաղաքացիներին։ Մարդու այդ տեսակի համար կարևորը բովանդակությունը չէ, ընձեռված հնարավորությունը օգտագործելը չէ, պետական ու անգամ անձնական շահը չէ… Կարևորը հետո այդ նկարին նայել ու պահը անընդհատ վերապրելն է։

Չե՞ք նկատել Նիկոլի հետ ոնց են սելֆի անում։ Գալիս կողքը արագ կանգնում ու նկարվում են։ Ոչ մոտենալիս են վարչապետի դեմքին նայում, ոչ հեռանալիս։ Աչքն անընդհատ տեսախցիկի ու էկրանի վրա է լինում, որ նկարը լավ ստացվի, հետո ստեղ-էնտեղ ցույց տան, սրտները փառավորվի։ Իսկ Նիկոլի սելֆին սերունդներին է հասնելու։ Դուք այսօր կասեք, կծիծաղեք, վաղն ամեն ինչ կմոռանաք։ Բայց այդ նկարը մնալու է Նիկոլի, Մարիամիկի ու Աշոտիկի, ինչպես նաև նրանց զավակների ու թոռների սրտերում։ Դե, կամ առնվազն, «սերվանդների» մեջ։

Այդքան չուզող մի եղեք, ամոթ է։ Փորձեք հասկանալ մարդուն։ Մտովի պատկերացրեք, թե հեռախոսի մեջ քանի անգամ է նայելու այդ նկարին։

Ի դեպ, այսքան երկար արդեն գրեցի, թույլ տվեք մի խորհուրդ էլ Աննա Հակոբյանին տալ։ Տիկին Աննա, Անգլիայում ասում են, որ եթե տղամարդու նասկիները կարճ են, ուրեմն կա՛մ վատ կրթություն ունի, կա՛մ ամուսնությունն է անհաջող։ Համացանցում որ նայեք, հագուստի էտիկետի մասին ահագին նյութ կա։ Հույսներդ էն արտգործնախարարի վրա չդնեք, նրանից օգուտ չկա։ Ինքներդ կարդացեք ու նորմալ հետևեք ժողովրդի վարչապետի հագուկապին։ Շատ եմ խնդրում։

Գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ