02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Նախարարի հրամանով՝ դադարեցվել է լիցենզիայի գործողությունը

ՀՀ կրթության և  գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` դադարեցվել է “Բիզնեսի և իրավունքի ոչ պետական կրթական հաստատության երևանյան մասնաճյուղին” տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը:   Նախարարի հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի համապատասխան եզրակացությունը:  Բուհի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել  լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների հետևյալ խախտումների հիմքերով`  հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի /մարզադահլիճի մասով/, ուսումնամեթոդական ապահովվածության, գրադարանային-տեղեկատվական համակարգի, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի, ամենամյա հաշվետվություն ներկայացնելու պահանջների մասով և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից առանց գործունեության թույլտվություն ստանալու իրավունքի հեռակա ուսուցմամբ գործելու  հիմքով:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ