23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետական իշխանությունը մեր երկրում զավթված է օտարերկրյա գործակալների կողմից. քաղաքագետ

Մատենադարանի մոտ այսօր միացա «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած ցույցին։ Նպատակը՝ մեր երկրում սորոսի վաստակների ապազգային և պետականակործան գործունեության դադարեցումն է։ Վստահ եմ՝ լավ գիտեք ինչի մասին է խոսքը։

Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝պետական իշխանությունը մեր երկրում զավթված է օտարերկրյա գործակալների կողմից։ Նրանք ձգտում են ոչնչացնել մեր եկեղեցին, մեր արժեքները, մեր կենսակերպը, մեր դիմադրողականությունը, մեր պետությունը… Ամեն օր նպատակաուղղված աշխատում են այդ ուղղությամբ ու ամեն օր մեծ ու փոքր հաղթանակներ ունենում այդ գործում։ Լռելն այլևս անհնար է։ Սպասելը՝ նույնպես։ Գործել է պետք, սիրելի ընկերներ։ Մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու։ Ուշքի եկեք, սթափ աչքերով նայեք ձեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին և ամեն ինչ շատ արագ կհսականաք։

Սիրելի ընկերներ, խնդրանքս մեկն է՝ անտարբեր մի եղեք։ Հանդիսատես մի եղեք։ Կողքից աջակցող մի եղեք։ Միացեք ու գործեք։ Սա մեր երեխաների Հայրենիքն է։ Սա նրանց Հայաստանն է։ Իրավունք չունենք զրկել նրանց այդ ժառանգությունից։ Ոչ ոք դա մեզ չի ների։ Երբեք չի ների»։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ