23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իսկ նրան քննադատողները՝ այդ թվում ներկայիս վարչապետը՝ ոչ». Էդուարդ Շարմազանով

 
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք:

Հոկտեմբերի 1-ը ճակատագրական է եղել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համար:

1827թ. հոկտեմբերի 1-ին գեներալ Պասկևիչի գլխավորությամբ ռուսական բանակն ու հայ կամավորականներն ազատագրեցին Երևանի բերդը: Այդ օրվանից հայ-ռուսական հարաբերությունները թևակոխեցին նոր շրջափուլ:

Երևանի ազատագրմանը հաջորդեց 1828թ. փետրվարին կնքված Թուրքմենչայի պայմանագիրը, որի արդյունքում տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ ներգաղթեցին Մայր Հայաստան: Դրան հաջորդեց հայկական մարզի կազմավորումը, որն ուներ իր սեփական զինանշանը և որի վրա պատկերված էր Արարատը լեռը Նոյան տապանով:
Հենց հայկական մարզի հիմքի վրա ապագայում վերականգնվեց անկախ Հայոց պետականությունը:

Այսօր Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի հերթական նիստը:

Մի միություն, որի անդամակցման կշռադատված քաղաքական որոշումը տարիներ առաջ կայացրեց հանրապետական իշխանությունը:

Այն ժամանակ, ով չէր ալարում, քննադատում էր մեզ այդ որոշումն ընդունելու համար, այդ թվում՝ Հայաստանի ներկայիս իշխանությունն ու վարչապետը:

Ակնհայտ է, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք և տարիներ անց այդ քաղաքականության դրական պտուղներից օգտվում է մեր հասարակությունը:

Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իսկ նրան քննադատողները՝ այդ թվում ներկայիս վարչապետը՝ ոչ:

Թե իշխանություն եղած ժամանակ և թե այսօր որպես արտախորհրդարանական ընդդիմություն՝ գտնում եմ, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից:

Ավելին, դրա հիմքում ընկած են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք ամենօրյա քրտնաջան աշխատանքի և ոչ թե բարձր կենացների կարիք ունեն:

Հ.Գ. Տղաներ, դուք ջանք չեք խնայում հանրապետականներիս քննադատելու և մեղադրելու համար, բայց սիրով օգտվում եք մեր արտաքին քաղաքական ձեռքբերումներից: Ձերբազատվեք սեփական երկրում թշնամի փնտրելու մոլուցքից և գործեք ի շահ Հայաստանի Հանրապետության»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ