23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նորակերտի բնակիչները փակել են երկաթգիծն ու պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոտքի ոսկու հանքը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այսօր առավոտյան ահազանգ եմ ստացել, որ 10.20-ից Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոտքի ոսկու հանքը, և պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև, որպեսզի բոլորն էլ հող ունենան, և արդյունքում հավասարություն լինի:

Գնալով ահազանգի հետքերով և միաժամանակ հաշվի առնելով երկաթգծի խիստ կարևոր նշանակությունը՝ անմիջապես կապ ենք հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, տեղեկացրել խնդրի մասին:

Կապ հաստատեցինք նաև Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանի հետ, որն արդեն տեղյակ էր խնդրի մասին, և անմիջապես հասավ այնտեղ՝ գյուղացիների հետ խոսելու, խնդրի լուծման եզրեր գտնելու:

Տեղեկացնեմ, որ խնդիրն իրականում նոր չէ: Գյուղացիների հետ քննարկել եմ խնդիրը սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ Նորակերտի բնակիչների հետ համայնքային հանդիպման ժամանակ և ասեմ, որ համալիր քննարկումների անհրաժեշտություն կա: Դա է նաև պատճառը, որ ՀՀ կառավարությունն այս մասով մինչ օրս որոշում չունի:

Հետևաբար հորդորում եմ գյուղացիներին բացել այս կարևոր երկաթգիծը և հնարավորություն տալ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը՝ շարունակել աշխատանքը. Կառավարությունն արդեն տեղյակ է խնդրին, ակցիան հասել է իր նպատակին: Փոխմարզպետը կլինի համայնքում։ Իսկ արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեմ:

Ի դեպ, երկաթգիծը փակելու ակցիայի կազմակերպիչն ու մասնակիցներից շատերը աշխատում են Սոտքի ոսկու հանքում»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ