06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պրոֆեսիոնալիզմի անկումն ակնհայտ է ամենուր. Հրապարակ

Ցանկացած փոփոխություն պետք է իմաստ ունենա։ Իշխանության փոփոխությունը պետք է մեր կենսամակարդակի փոփոխության հանգեցնի, իսկ յուրաքանչյուր նոր նշանակված կադր պետք է իր նախորդից մի փոքր ավելի լավը լինի եւ լավ աշխատի։ Ցավոք, դեռ չենք կարող պնդել, որ մեր երկրում կատարվող փոփոխությունների պարագայում այս սկզբունքը պահպանված է։

Անշուշտ, արդար էր եւ առաջադիմական այն, որ 10 տարի իշխած նախագահը հեռացավ, իսկ նրան պաշտպանող քաղաքական ուժերը լքեցին թատերաբեմը՝ չի կարելի չարաշահել ժողովրդի համբերությունը։ Բայց եթե դեռ վաղ է գնահատականներ տալը, թե նոր իշխանությունը հնից ինչով է առավել, ապա ճիշտ ժամանակն է, որ դիտարկենք, թե նրա իրականացրած կադրային փոփոխություններն ինչ արդյունքներ են տվել։ Ասենք, արդյոք Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ավելի՞ հաջող կադր է, քան Արամ Սիմոնյանը, ում հեռանալը դարձել էր նորերի իդեա-ֆիքսը։

Արդյոք ԲԴԽ ղեկավար Ռուբեն Վարդազարյանն ավելի՞ ուժեղ եւ կայացած անձ է, քան նախորդը՝ Գագիկ Հարությունյանը։ Անգամ Տնտեսագիտականի իրար հաջորդող ԺՊ-ներն ավելի լավը չեն, քան Կորյուն Աթոյանը, իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենը ոչ միայն չի գերազանցում, այլեւ բազմիցս զիջում է Արա Մինասյանին, ում հանեցին, աշխարհով մեկ խայտառակեցին եւ, ըստ էության, վտարեցին երկրից։ Իսկ ինչո՞վ են գերազանցում իրենց նախորդներին նոր նախարարները։

Արսեն Թորոսյանը գերազանցո՞ւմ է Լեւոն Ալթունյանին, Հակոբ Արշակյանը՝ Վահան Մարտիրոսյանին, Տիգրան Խաչատրյանը՝ Արծվիկ Մինասյանին ու Իգնատ Առաքելյանին, Էդվարդ Աղաջանյանը՝ Վաչե Գաբրիելյանին, Արայիկ Հարությունյանը՝ Լեւոն Մկրտչյանին, Ռուստամ Բադասյանը՝ Դավիթ Հարությունյանին։ Պրոֆեսիոնալիզմի անկումն ակնհայտ է ամենուր:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ