09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կասյան փողոցին հարակից հատվածում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը

 Երեւանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանը, Արամ Սուքիասյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ծանոթացել են մայրաքաղաքի Կասյան փողոցին հարակից հատվածում վերաբացված գյուղատնտեսական մթերքների շուկայի պայմաններին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շաբաթվա հանգստյան օրերին այդպիսի շուկաներ գործում են արդեն 4-րդ տարին անընդմեջ: Երեւանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանը,Արամ Սուքիասյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շրջել են շուկայի տարածքում, շփվել մթերք վաճառող գյուղացիների եւ գնորդների հետ:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ է օգտվել գյուղմթերք գնելու հնարավորությունից` նշելով, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, գյուղնախարարության հետ համատեղ, նման շուկաներ գործարկելու համար, անհրաժեշտության դեպքում, մայրաքաղաքում կառանձնացվեն նոր տարածքներ: Նմանատիպ տոնավաճառների հիմնական առավելությունն այն է,  որ գյուղացին իր արտադրած թարմ գյուղմթերքն առանց միջնորդի անմիջապես վաճառում է սպառողին, ինչը կանխում է ապրանքի գնի արհեստական բարձրացումը:

Վաճառասեղանները գյուղացիներին հատկացվելու են անվճար: Քաղաքապետարանը կհոգա  նաեւ շուկաներում  պատշաճ սանիտարական վիճակն ապահովելը:

Դավիթ Օհանյանը կարեւորել է այն հանգամանքը, որ մոտ օրերս շահագործման հանձնվող Իսակովի պողոտա-Լենինգրադյան փողոց նոր ճանապարհահատվածը կնպաստի, որ գյուղացիներն իրենց արտադրանքն ավելի  հեշտությամբ ու արագորեն հասցնեն մայրաքաղաքի տարբեր հատվածներ:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ  հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ