06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ականջ ծամելու փոխարեն ականջներդ մաքրեք, որ լավ լսեք․ Փաշինյանի բերած տարրերը բերան փակելու կամ հայրենասիրության դասեր տալու բարոյական իրավունք չունեն․ Միհրան Հակոբյան

Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի քարոզչական բանակի հայտարարություններին, թե վարչապետի՝ ԱՄՆ այցը քննադատելը կամ և ԱՄՆ-ում հայկական լոբբիի՝ փուչիկ լինելու մասին մասին պնդումները «տան խոսակցությունը» դուրս հանել է նշանակում։

 

Միհրան Հակոբյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլ Փաշինյանի «կառավարման» օրոք հայ-ամերիկյան հարաբերությունների սնանկ օրակարգի և ԱՄՆ-ում հայկական լոբբիի փուչիկի մասին գրառմանն ի պատասխան ժողովրդի վարչապետի քարոզչական բանակը ամոթանքների բանահյուսական շարք է սկսել` «մի խոսեք», «տան խոսակցությունը դուրս մի հանեք», «թուրքը տեսնում, ուրախանում է» թեզերով: Եվ սա շրջանառում են շրջանակներ, որոնք տարիներ շարունակ բանակը, երկրի անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը, ազգն ու ազգայինը ոտատակ են տվել ու շահարկել շատ հստակ, շատ ակնհայտ, չափազանց ակնառու քաղաքական նպատակների համար:

 

Անշուշտ, ինչից ուզում եք, կարող եք խոսել, դա ձեր իրավունք է, բայց Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած տարրերը բերան փակելու, առավել ևս` հայրենասիրության դասեր տալու ոչ լեգիտություն ունեն, ոչ էլ բարոյական իրավունք: Որովհետև փակ և տաբու թեմաներ վաղուց արդեն գոյություն չունեն: Երբ Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանին գողացված տուշոնկայի մասին էժանագին ֆիլմով տարաք բանտում դանդաղ տանջամահ անելու, երբ Արցախի առաջին և ՀՀ երկորդ նախագահին կալանավորեցիք` քայլելով Սահմանադրության և օրենքների վրայով, այդժամ թուրքը տեսել, ուրախացել և ուրախությունից 7-րդ երկնքում է հայտնվել: Դժվար այլևս այլ բաներից ուրախանա, նորմալ դոզա եք ապահովել: Այնպես որ հիշեք` փակ թեմաներ գոյություն չունեն, եղածը ձեր երեսին ասելու են, դուք էլ խելոք լսելու եք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ