28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոմիտաս Վարդապետը հավիտենության մեջ դրեց մեր երգը. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսիսյանի գլխավորությամբ մեկնարկեցին Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումները: Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Կոմիտաս Վարդապետի շիրմին: Գարեգին Բ-ն իր շնորհավորական ուղերձը հղեց Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առթիվ:

«Գոհություն և փառք ենք մատուցում ամենակարող Աստծուն, որ նրա բարերար կամքով այսօր Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանի շրջանակում առիթ ունենք ոգեկոչելու հայ  երգարվեստի մեծագույն  նվիրյալի հիշատակը: Նրա ամբողջ ներաշխարհը, հոգևոր և մտավոր ողջ էությունը, նրա կյանքն ու գործը կատարալապես արտահայտվում է սաղմոսերգերի փառաբանական խոսքերի մեջ: Իմ սիրտը պատրաստ է օրհներգելու և սաղմոս ասելու քեզ, իմ ողջ, իմ կյանք: Կոմիտաս Վարդապետն արդեն շուրջ մեկ դար իր հայրենագույն և սրբազան երգով հատել է ժամանակի և տարածության սահմանները՝ հայկական ինքնության արմատներից սնվող ու արդյունավորվող ստեղծագործությամբ դառնալով զրուցակիցը հայ և այլ ազգի  յուրաքանչյուր երաժտասեր անձի հոգու ապրումներին: Քրիստոսասեր մեր ժողովրդի սրտից և հոգուց բխած երգի մեջ էր նա տեսնում մեր դարավոր ինքնությունը»,-ասաց կաթողիկոսը:

Նրա խոսքով՝ Կոմիտասը Աստծո եկեղեցու և հայրենիքի հանդեպ իր անսասան հավատով մաքրեց ու հայացրեց հայ երգը:  Կոմիտաս Վարդապետը հավիտենության մեջ դրեց հայ երգը: Ցեղասպանության սարսափի մեջ անգամ դարձավ հայ ժողովրդի դարավոր լույսը և հոգու զրույցը Աստծո հետ:

«Մեծ վարդապետի ծննդյան հոբելյանական այս տարում նա հարգվում է ամենքիս առաջ, իբրև Աստծուն ուղղված ողջ հայության հառաչանքի ուղեկցող, անկեղծ աղոթքի և նորոգության  խորհրդանիշ: Կոմիտասի սիրտն ամեն վայրկյան բաբախում էր Աստծուն և իր հայրենիքին ծառայելու ու փառաբանելու մղումով:

Այս մաղթանքով մեր հայցն ենք բարձրացնում առ Աստված, որ երկնային օթևաններում հավետ երանություն և խաղաղություն պարգևի մեր Կոմիտաս Վարդապետի լույս հոգուն: Մշտահունչ աղոթք և օրհնություն Կոմիտաս Վարդապետի անմահ ու մշտավառ հիշատակին»,- ամփոփեց Գարեգին Բ կաթողիկոսը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ