01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Գերուշադիր եղեք մինչեւ գամ». Փաշինյանը խիստ է զայրացել. ի՞նչ որոշում կընդունի ՀՀ վերադառնալուց հետո. Փաստ

«Նախօրեին տեղի ունեցավ երկու ուշագրավ իրադարձություն, որ, ըստ թերթի տեղեկությունների, բավականին ցավոտ են ընդունվել ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանի կողմից։

Նախ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը, լրատվականների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հանգամանքին, ասել է, թե Վանեցյանն իր ընկերն է եւ իր ընկերն էլ կմնա, այնուհետեւ հավելել, թե «ոչ ոք չի կարող Վանեցյանի ուսադիրները գցել աղբամանը»։

Միքայելյանին զուգահեռ՝ իշխանությունների համար անակնկալ հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ «ինքը լուրջ մտահոգված է գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով»։ Ահա այս երկու՝ իշխանության մեջ առանցքային դերակատարություն ունեցող անձինք նման թեզեր են հնչեցրել Փաշինյանի համար ցավոտ երկու հարցի հետ կապված։ 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս հայտարարություններից հետո կառավարության աշխատակազմում լուրջ լարվածություն է նկատվել. ըստ տեղեկությունների, Փաշինյանը կապ է հաստատել Արարատ Միրզոյանի եւ Տիգրան Ավինյանի հետ, հորդորել թիմի նկատմամբ լինել գերուշադիր մինչեւ իր վերադարձը, նաեւ հավելել, որ Սասուն Միքայելյանի հարցը դնելու է կուսակցության վարչության քննարկմանը, եւ չի բացառվում, որ Միքայելյանը հեռացվի կուսակցությունից։ Խոսակցություններ կան, որ նա հրաժեշտ կտա նաեւ ԵԿՄ նախագահի պաշտոնին»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ