23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արփինե Հովհաննիսյանը Վարշավայում հակադարձել է ադրբեջանցի պատվիրակին

Այսօր Վարշավայում «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության անունից մասնակցել եմ ԵԱՀԿ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերին նվիրված տարեկան հանդիպմանը։ Հայաստանից մասնակցում էին քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սիրանուշ Սահակյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Նինա Կարապետյանցը եւ այլք։

Հանդիպման ժամանակ հանդես եմ եկել ելույթով, որի հիմնական առանցքը դատական իշխանության խնդիրներն էին։
Պետք է նշեմ, որ մինչ Հայաստանի ներկայացուցիչները ելույթները, հանդես եկավ Ադրբեջանի ներկայացուցիչը՝ իր պարտքը համարելով անդրադառնալ ՀՀ-ում ստեղծված իրավիճակին եւ ժողովրդավարության դասեր տալ Հայաստանի Հանրապետությանը։ Ելույթիս ժամանակ արձագանքեցի նաեւ Ադրբեջանի ներկայացուցչին՝ խորհուրդ տալով մտորել սեփական երկրում ժողովրդավարության մասին։ (տես՝ ելույթի տեքստը) Ադրբեջանցի պատվիրակին հայկական կողմից հակադարձեց նաեւ Նինա Կարապետյանցը։

Հետաքրքրական է, որ Դանիել Իոաննիսյանը, որ ելույթ էր ունենում ինձնից անմիջապես հետո, իր 2,5 րոպեանոց ելույթի մեկ րոպեն նվիրեց ինձ՝ մեղադրելով Հայաստանի դատաիրավական համակարգի բոլոր հնարավոր արատների համար՝ դիտարկելով ինձ որպես անկախության երաշխավոր!!

Իհարկե հասկանում եմ, թե երկրի ներսում նա ինչ օրակարգով է առաջնորդվում, բայց զարմանալի է, որ այդ նույն օրակարգը բերվում է երկրից դուրս։ Չարժե՞ր արդյոք ժամանակի գոնե տասը վայրկյանը ադրբեջանցի պատվիրակին արձագանքելուն տրամադրել՝ անհավասար բաժանելով իմ ու իր միջեւ՝ ի վնաս ինձ։

Այսօրվա ելույթիս տեքստը ստորեւ՝

Հարգելի գործընկերներ,
Ինձ համար պատիվ է մասնակցել ԵԱՀԿ կողմից ժողովրդավարության հարցերին նվիրված այս միջոցառմանը։ Նախկինում ես նույնպես պատիվ եմ ունեցել մասնակից լինել ԵԱՀԿ հանդիպումներին, սակայն սա առաջին անգամն է, երբ մասնակցում եմ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։

Սակայն մինչեւ իմ ելույթը ես կցանկանայի համառոտ անդրադառնալ ադրբեջանցի գործընկերոջ բարձրացրած հարցերին։

Պետք է նշեմ, որ դուք այն անձը չեք, ով պետք է գնահատի Հայաստանում ժողովրդավարության մակարդակը եւ դասեր տա մեր վարչապետին։

Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ուստի ես իրավունք ունեմ եւ պետք է դա անեմ։
Բազմիցս, նաեւ ԵԽԽՎ-ում, ասել եմ, որ այն ինչ տեղի ունեցել Հայաստանում եւ հնարավոր է եղել Հայաստանում, Ադրբեջանում անգամ պատկերացնել հնարավոր չէ։
Հարգելի գործընկերներ,
Հիմա ես կներկայացնեմ իմ երկրում կատարվող մի քանի մտահոգիչ փաստեր՝ առանց իմ մեկնաբանության եւ դուք դրա հիման վրա կկատարեք ձեր եզրահանգումները։

• Արդյոք մտահոգիչ չէ՞, որ իշխանության համար անցանկալի որոշում կայացրած դատավորի աշխատասենյակը խուզարկվում է նրա բացակայության ժամանակ,երբ դատավորը արձակուրդում է, իսկ այնուհետ՝ նրա լիազորությունները կասեցվում են։
• Արդյոք մտահոգիչ չէ՞, որ նոր կառավարության աջակցությունը վայելող դատավորը, որը ընտրվել է օրենքների խախտմամբ, ստանձնելով պաշտոնը, երդվում է որպես ՍԴ նախագահ՝ վիճարկելով ՍԴ նախագահի պաշտոնավարման եւ ողջ դատարանի օրինականությունը՝ կառավարության ամուր աջակցության հիման վրա։
•Արդյոք մտահոգիչ չէ՞ որ Վենետիկի հանձնաժողովը գնահատում է, որ նման հայտարարության՝ խորհրդարանական մեծամասության կողմից ողջունվելը անհանգստացնող է, եւ իր մեջ գործող դատավորների գործունեության միջամտության ռիսկ է պարունակում։
• Արդյոք մտագոհիչ չէ՞, որ իր հարցազրույցում վարչապետը, խոսելով դատավորների մասին,օգտագործում է հետեւյալ բառապաշարը. «Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք։»։
• Արդյոք մտահոգիչ չէ՞, երբ Կառավարությունը իրավական կաշառքի տեսքով անաշխատ եկամուտ է առաջարկում ՍԴ դատավորներին՝ վաղ կենսաթոշակի անցնելու համար։
• Արդյոք մտահոգիչ չէ՞ որ ՍԴ որոշումից հետո իշխող խմբակցությունը ՍԴ նախագահի նկատմամբ սկսում է լիազորություններ դադարեցման գործընթաց։

Հարգելի գործնկերներ,
ԵԱՀԿ Կիեւյան հանձնարարականների համաձայն՝ դատավորները չպետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց որոշումների կամ վճիռների բովանդակության, այդ թվում` տարբեր դատարանների կողմից իրավական նորմերի տարաբնույթ մեկնաբանության, դատական սխալների օրինակների կամ դատարանների քննադատության համար։
Վերոգրյալի լույսի ներքո, կարծում եմ, Հայաստանում ստեղծված իրավիճակը հակասության մեջ է ԵԱՀԿ չափանիշների հետ։ Այդ պատճառով, կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է արձագանքի վերոգրյալ իրադարձություններին եւ մանրամասն մոնիթորինգի ենթարկի Հայաստանում ստեղծված իրավիճակը։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ