09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ուսադիր կրողը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ,այլ ձերբակալեր քեզ». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարզվում է Նիկոլ Փաշինյանը,որ թքած է ունեցել սպաների արժանապատվության վրա,այսօր հանկարծ հիշել է ուսադիրների ու սպայական պատվի մասին։

Հետաքրքիր է,իսկ երբ հեղաշրջման օրերին մի խումբ զինվորականներ՝ դրժելով երդումը,միացան բազմագույն շարժմանդ,չէի՞ր հիշում ուսադիրների մասին։
Ավելին,նրանց պարագլուխներից մեկին էլ պաշտոն տվեցիր։

Երբ Արցախի հերոսների ու բանակի գեներալ-գնդապետների վրա գործ էիք սարքում,չէի՞ր հիշում ուսադիրների ու արժանապատվության մասին։

Երբ քո իսկ աշխատասենյակում հանդիպում-գործարքի գնացիր
3 ոստիկանի կյանք խլած ահաբեկչական-սորոսական խմբի պարագլուխների հետ,ո՞նց էիր քեզ զգում։
Բա այդ պահին պետությանդ ու սպաների ուսադիրների մասին ինչու՞ չէիր մտածում։

Հ.Գ.Իսկ ուսադիր կրողը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ,այլ ձերբակալեր քեզ՝ հակապետական գործունեության ու ահաբեկիչների հետ գործարքի գնալու համար։

Հ.Հ.Գ.Նիկո’լ,հանրահավաքի համերգային մասը ելույթից տպավորիչ էր։Այսօր պարտվեցիր քո հարազատ բեմում,վաղը կպարտվես քաղաքական դաշտում։

Ամեն ինչ հոսում,ամեն ինչ փոփոխվում է»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ