09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախագահի համար բնակության ցենզը կփոփոխվի՞

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում նախագահի և պատգամավորների բնակելիության վերաբերյալ ցենզերին անդրադարձ չկա, քանի որ դրանք չեն նախատեսվում փոփոխության ենթարկել: Այս մասին այսօր քննարկման ժամանակ ասաց Նախագահի առնթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:

 Նա նշեց, որ այդ ցենզերը նույնը թողնելու հիմնավորումն այն նույն հիմնավորմամբ է, որով նրանք գոյություն ունեն: Թովմասյանի խոսքով՝ շատ երկներում չեն կարող առաջադրվել նրանց, ովքեր հետագայում են ձեռք բերել այդ երկրի քաղաքացիություն, իսկ արմատական ժողովրդավարական երկրներում էլ ընդհանրապես արգելում են ցենզեր դնել: 

՛՛Իսկ եթե ցենզերը հանում ես, դրսից մեկը գալիս է ու ասում, որ պիտի ստանձնի այդ պատասանատվությունը՛՛,-նկատեց նա: Թովմասյանի կարծիքով՝ երկիրը ղեկավարողը որոշակի փորձ պետք է ունենա, և ինչպես ասում են՝ իմաստությունը տարիքի հետ է գալիս:

Նա նկատեց, որ ՀՀ-ում գործող ցենզերը միջազգային ստանդարտներին համապատասխան են, սակայն նախագահին ներկայացվող ցենզերի հետ կապված կարող են տարբերակումներ լինել, դա կապված է լնելու կառավարման ձևի ընտրությունից:  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ