05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

90-ականներին էլ ասում էին Տեր-Պետրոսյանի թայֆան հեռանա. Առավոտ

“ Առավոտ”-ի խմբագրականում կարդում ենք. “Անհրաժեշտ է օր առաջ ազատվել Լեոն Տեր–Պետրոսյանից եւ նրա թայֆայից, հակառակ դեպքում երկիրը կկործանվի”,-1992-97 թվականներին ասում էին ԱԺՄ-ականներն ու դաշնակցականները։ Ի վերջո՝ առաջին նախագահից “հայտնի ուժերը” ազատվեցին, երկիրը չկործանվեց՝ այն, ենթադրում եմ, չէր կործանվի նույնիսկ, եթե առաջին նախագահը հրաժարական չտար։

“Պահի հրամայականն է՝ օր առաջ ազատվել այս ազգակործան իշխանությունից”,- այսպես է եզրափակում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր երեկվա հոդվածը, որը կոչվում է “Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային բարտեզը”։ 

Հոդվածում քննադատության մի մասը տեղին է, մյուսը՝ ոչ այնքան (մասնավորապես, նոր կառավարության տնտեսական քայլերի մասով), սակայն պարզ է մի բան. եթե վաղը Սերժ Սարգսյանը հրաժարական տա, մյուս օրը հաջորդ նախագահը, ով էլ լինի, կմեղադրվի երկիրը կործանելու մեջ։ 22 տարում մեր առաջ կանգնած խնդիրները չեն փոխվել, եւ այդ է, հավանաբար, պատճառը, որ չի փոխվել ընդդիմության հռետորաբանությունը”:

 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ