ԼՏՊ-ի լայն ժպիտով մաղձոտ շարադրությունը Շարմազանովը չմեկնաբանեց /վիդեո/
Ազգային ժողովի փոխանախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ ցինիզմ համարելով այն:
“Եթե դուք նկատի ունեք Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզի վերաբերյալ առաջին նախագահի ոհդվածը, որտեղ նա երջանիկ ժպտում է, ես նման ցինիզմը մեկնաբանելու կարիք չեմ զգում”,-ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ նմանատիպ ցինիզմով, մաղձով, նենգությամբ լցված հոդվածները պետք է մնան առանց մեկնաբանության: Շարմազանովը զարմացած է, որ առաջին նախագահին սպասարկող լրատվամիջոցն էլ այդ հոդվածի մեջ դրել է Տեր-Պետրոսյանի երջանիկ ժպիտով նկարը:
“Եթե մարդիկ այդքան վստահ են, որ Հայաստանը գնում է դեպի կործանում, եւ դրանից երջանիկ են, ապա ես չեմ ցանկանում մեկնաբանել”, -իր միտքը եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
Վերջինս, սակայն, պատրաստ է գնահատական տալ նորմալ հայտարարություններին, այլ ոչ թե մաղձին եւ նենգությանը:
Մանրամասները տեսանյութում: