07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սրբվեցեք

Մեղքն է, որ հեռացնում է մարդուն իր Արարչից` Աստծուց, և քանի դեռ մեր սրտերում փայփայում ենք մեղքի ժամանակավոր զվարճության վայելումը (Եբր. 11: 25), այդ հեռացումը`օտարումը, չի դադարի: Մեղքի մեջ ընկնելով` մարդ կորցնում է իր աստվածային պատկերը, ապականում մարմնի տաճարը, հեռանում շնորհի լույսից, ավերում այն ճանապարհը, որ կապում է իրեն մեր Փրկչի` Տեր Հիսուս Քրիստոսի հետ:

8Երբ մարդն ընկնում է մեղքի մեջ, Եկեղեցին պատգամում է անմիջապես զղջմամբ ու ապաշխարությամբ մաքրվել նրանից և Սուրբ Հոգով ազատվել գործած անօրինությունների հետևանքներից: Սա է քրիստոնյաների ճանապարհը. 

«Սրբվեցե’ք և սուրբ եղեք, որովհետև Ես` ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ»: 

Ղևոնդ քահանա Մայիլյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ