10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Նավակ Ճոճողը՝ ոստիկանապե՞տ: Ովքե՞ր կհետեւեն Վանեցյանին. Հրապարակ

Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի հրաժա­րականով մեկնարկելու է պաշտո­նանկությունների շքերթ: Ազատվե­լու են նաև Դավիթ Տոնոյանը, Վա­լերիյ Օսիպյանը:

Պատահական չէ, որ ԱԺ-ում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց ուժայինների ղեկավարների պաշտոնի ցենզի փոփոխությունը, որը հնարավորություն կտա վարչապետին ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար նշանակել ոչ թե համակարգից, այլ 25 տարին լրացած ցանկացած ՀՀ քաղաքացու, որը 4 տարի մշտապես բնակվել է երկրում:

Ըստ իշխանական աղբյուրների՝ ԱԱԾ տնօրենի ամենահավանական թեկնածուն Վահե Ղազարյանն է՝ Նիկոլ Փաշինյանի ընկերը, ով այժմ ոստիկանության զորքերի հրա­մանատարն է, ոստիկանապետի տեղակալը, թեև շրջանառվում է նաև պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը: Իսկ ոստիկանապետի պաշտոնում քննարկվում է ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը՝ ֆեյսբուքյան «Նավակ ճոճողի», ով չի թաքցնում իր հավակնությունները:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ