20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եվրասիական միությունը նախագահների միություն է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ դիմելով ՍԴ նախագահ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին նշեց, որ օրեր առաջ Աստանայում ստորագրվել է ԵՏՄ ստեղծելու փաստաթւթղթը: Ինքն ուսումնասիրել է այն ու հայտանբերել, որ դա կապ չունի Մաքսային միության հետ: ՛՛Մենք Մաքսային միություն չենք գնում՛՛,-նշեց նա: Բագրատյանն ընդգծեց, որ փաստաթղթում միայն մաքսային տարիֆների հարց չէ ընդրկված, այլ աշխատանքի, կառավարման ձևի, հարկային քաղաքականության և այլն: ՛՛Ես հավատացնում եմ, որ դա նախագահների միություն է, Եվրասիական միությունը ենթադրում է, որ նախագահն է՛՛,-նկատեց նա, ու հավելեց, որ եթե սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկիրը պետք է ներկայացնի վարչապետը, ապա ինչպես էլուծվելու այս հակասությունը:

Գագիկ Հարությունյանն արձագանքեց, որ իրենք չեն բացառում, որ ՀՀ-ը կարող է այդպիսի շրջանակներում հանդես գալ նախագահի կարգավիճակով, բայց այսօր օրինակ Եվրոխորհրդի և նման այլ նիստերին երկրները ներկայացնում են վարչապետերը, որոշ դեպքերում կանցլերները: Ըստ Հարությունյանի՝ սա խնդիր չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ