23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փակ նիստում զգուշացվել է՝ կիքսեր չանել, բայց խուսափել չի հաջողվել․ Փաստ

«Օրեր առաջ տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ իշխանական պատգամավորներն անընդհատ բարձրաձայնել են, որ հնարավոր չէ շրջանցել երկրում ստեղծված էսկալացիոն իրավիճակը եւ պետք է քայլեր ձեռնարկել այն մեղմելու համար։

Պատգամավորներին նախապես զգուշացվել է, որ լրագրողների հետ շփվելիս հանկարծ «լյապեր» չտան եւ հնարավոր բոլոր տարբերակներով շրջանցեն քաղաքական «ծանր» հարցերը՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, Քոչարյանի գործ եւ այլն։

Նախօրոք բաժանվել են այն հարցերը, որոնք պետք է տրվեն կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ եւ ողջ քառօրյայի ընթացքում, անգամ հայտարարությունների տեքստերի ընդհանուր ուրվագծերն են ուղարկվել գործադիրի աշխատակազմից, որպեսզի իշխանական «գծից» դուրս ոչ մի կիքս չգնա։

Տեղեկություններ կան, որ Փաշինյանը մտավախություն ունի, որ Էդգար Առաքելյանի նման հնարավոր է նոր անակնկալներ լինեն, եւ փորձում է օգտագործել բոլոր տարբերակները՝ իր թիմում «կառուցողական միջավայր» ստեղծելու համար։

Սակայն բոլոր պատգամավորները չէ, որ կարողանում են խուսափել այդ «լյապերից»: Մասնավորաբար, այդպիսի մի հարցազրույց նախօրեին տվել էր Հովիկ Աղազարյանը՝ դատավորների հետ կապված, ինչը, մեր աղբյուրների պնդմամբ, լուրջ քննարկման պատճառ է դարձել խմբակցությունում»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ