02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյանը խոստացել է ասել, թե ովքեր են եղել նախկին իշխանության խառնակիչները. Իրատես

Երեկ մեկնարկեց «Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների» գործով առաջին դատական նիստը։ Սա բավական ուշագրավ դատավարություն է լինելու։ Դատարանում լսելու են նախկին բարձրաստիճան կարկառուն գործիչների, որոնցից ոմանք, ըստ թերթի տեղեկությունների, պատրաստվում են բացահայտ խոսելու որոշ խնդիրների մասին։

Մասնավորապես, ըստ թերթի աղբյուրի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր շրջապատում ասել է, որ հարմար առիթի դեպքում, օրինակ, դատարանում, ասելու է, թե նախկին իշխանության ղեկավարի մերձավոր շրջապատից ով է ժամանակին բացահայտ արշավ սկսել իր ընտանիքի դեմ, ովքեր են եղել նախկին իշխանության խառնակիչները։

Ի դեպ, եթե ականջալուր լինենք տիրաժավորվող լուրերին, միայն նա չէ, որ հետաքրքիր գաղտնազերծումներով է հանդես գալու:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ