01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Քոչարյանի կալանքը վերացնելու մասին միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 17-ին

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատարանը Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին, ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել էր Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերացնել խափանման միջոց կալանքը և նրան ազատ արձակել։

Մեղադրող դատախազները, ինչպես նաև տուժողների իրավահաջոդների ներկայացուցիչները առարկել էին ներկայացված միջնորդությանը։ 

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ