Հիմա ամենակարևորն այն է, որ Քոչարյանը լինի ազատության մեջ. Սեյրան Օհանյան
Այս պահին ամենակարևորն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխվի, և նա ազատության մեջ լինի, մնացածը՝ դատավորության ընթացքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում դատարանում հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին, Օհանյանը նշեց, որ ինքը դա չի ընդունում, այն անհիմն է:
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: