13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Անհեթեթություն է». ԱԱԾ լրատվական ծառայության լրատվական ծառայության ղեկավարը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի լուրերի մասին

hayeli.am-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին՝ գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացրած որոշումից հետո Նիկոլ Փաշինյանը իր մոտ է կանչել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և պարտադրել ազատման դիմում գրել,ասել է,որ եթե ժամանակին Վանեցյանը իր լծակները լավ աշխատեցներ ՍԴ ներկայացուցիչների և նրանց ընտանիքների մասին լուրջ կոմպրոմատներ հավաքեր,ապա ՍԴ-ն նման որոշում չէր կայացնի: Այդ խոսակցությունից հետո, ուրբաթ օրը,Վանեցյանը կառավարությանն է ներկայացրել ազատման դիմումը ,սակայն Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի երեխաների հարսանիքի ժամանակ իրավիճակը փոխվել է:

Փաշինյանը արդեն փափկել է,երկուշաբթի օրը Վանեցյանին հորդորել է գալ և ետ վերցնել ազատման դիմումը:

168.am-ը ԱԱԾ լրատվական ծառայության նորանշանակ ղեկավար Վահագն Բոյաջյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը:

Ի պատասխան՝ նա ասաց. «Լրատվամիջոցներով տարածված և Ձեր կողմից մատնանշված տեղեկությունը իրականության հետ որևէ կապ չունի: Առհասարակ նման դիմում չի եղել ու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Անհեթեթություն է»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ