08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վանեցյանը ազատման դիմում է գրել

Hayeli.am-ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացրած որոշումից հետո Նիկոլ Փաշինյանը կորցրել է ադեկվատությունը .նա իր մոտ է կանչել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և պարտադրել ազատման դիմում գրել,ասել է,որ եթե ժամանակին Վանեցյանը իր լծակները լավ աշխատեցներ ՍԴ ներկայացուցիչների և նրանց ընտանիքների մասին լուրջ կոմպրոմատներ հավաքեր,ապա ՍԴ-ն նման որոշում չէր կայացնի:Նա հակադրվել է Փաշինյանին,ասելով,որ դա հարցի լուծման ճանապարհ չէր կարող դառնալ:

Այդ խոսակցությունից հետո,ուրբաթ օրը,Վանեցյանը կառավարությանն է ներկայացրել ազատման դիմումը ,սակայն Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի երեխաների հարսանիքի ժամանակ իրավիճակը փոխվել է:Վանեցյանը և Փաշինյանը այդ օրը նստած են եղել նույն սեղանի շուրջ,Փաշինյանը արդեն փափկել է ,երկուշաբթի օրը Վանեցյանին հորդորել է գալ և ետ վերցնել ազատման դիմումը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ