02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարության աշխատակազմը խոստանում է անմոռանալի միջոցառում. Նիկոլ Փաշինյանը ոգեւորում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը: Առաջին նման միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 21-ին․ Գյումրիում:

Կառավարության աշխատակազմը խոստանում է անմոռանալի միջոցառում, իսկ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ կարող են այդ խոստումն ի կատար ածել:

Ու որպեսզի տոնը չհեռանա Երեւանից եւ մյուս քաղաքներն էլ տոնական տեսք ունենան, կարծում եմ արժե, որ մեր այն քաղաքացիները ովքեր հավես ունեն, փողոցներին նայող իրենց պատշգամբները զարդարեն՝ անկախության մոտիվներով: Նույնիսկ լավագույն շենքի մրցույթ անելու գաղափար կա:

Շենքը տոնական դարձնելու ամենապարզ ճանապարհը պատուհանից կամ պատշգամբից ՀՀ պետական դրոշը պարզելն է. դե իհարկե՝ խնամված, տեսքը տեղը դրոշների մասին է խոսքը»:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ