13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

« «Հայկ Կոնջորյանի համախտանիշի» հերթական դրսեւորումը գրանցվեց Արման Բաբաջանյանի մոտ». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ ես ասում էի, որ ներկայիս ԱԺ-ն չի արտահայտում իրական քաղաքական ներկապնակը, որ պառլամենտական ընդդիմության ճգնաժամ կա՝ Լուսավոր Հայաստան կուսակցության գործընկերները սրտնեղում էին, որոշները՝ հրապարակային պոլեմիկայի մեջ մտնում։

Իսկ հիմա ի՞նչ կասեք, երբ «Հայկ Կոնջորյանի համախտանիշի» հերթական դրսեւորումը գրանցվեց Արման Բաբաջանյանի մոտ։

Հիշու՞մ եք, որ պարոն Էդմոն Մարուքյանը «համաձայնվում էր Արման Բաբաջանյանի բոլոր ասածների հետ՝ բացի մեկից»։

Փաստացի, հանած պոպուլիստական «սաղ նախորդներն են մեղավոր» թեզը, ես ու Արման Բաբաջանյանը նույն բանն ենք ասում։

Իսկ ինչ վերաբերվում է պարոն Բաբաջանյանին, ապա ես դեռ անցյալ տարի եմ ասել ՝ «հրամայական մանդատը» վաղուց արդեն դարձել է հրամայական։ Բայց մյուս կողմից՝ քարոզարշավի ընթացքում 1in.am-ը այնքան կեղտ էր շռայլոմ հանրապետականներիս վրա, որ գուցե եւ այդ մանդատը վաստակել է։

Կասկածելի եղանակով, բայց վաստակել է»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ