06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Աշխատանքից ազատել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարին

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին:

Հիշեցնենք, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որը դեռևս չի ավարտվել: Մասնավորապես, փորձագետները կասկածի տակ էին դրել Իվանյանի անաչառությունը` անելով հետևյալ հարցադրումը. ինչպե՞ս պետք է Յուրա Իվանյանը քններ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու գործը, եթե այդ պաշտոնյան հորեղբոր որդին է: 

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ