01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հատուկ բթամիտների համար այսօր երեկոյան Facebook-ի ու Instagram-ի էջերում կտեղադրեմ փաստեր. Լևոն Քոչարյան

Եկեք ամեն մեկի ասածին չանդրադառնամ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դիտարկմանը, որ եթե դատարանների վրա ճնշում են տեսնում, թող դիմեն իրավապահներին։

«Մարդիկ կան բան են խոսում, փաստաբանների երեխեքին են թաղում, մարդիկ կան Ազգային ժողովում ասում են, որ ես «Rolls Royce» մեքենա եմ քշում, հասկանո՞ւմ եք, էնքան սուտ բաներ կա», – ասաց նա։

Լևոն Քոչարյանը նշեց՝ «հատուկ բթամիտների համար» այսօր երեկոյան իր Facebook-ի ու Instagram-ի էջերում կտեղադրի այն փաստերը, որի մասին բոլորը գիտեն, բայց շատ մարդիկ, նրա խոսքով, «իրենց հիմարի տեղ են դնում»։

Լևոն Քոչարյանը նշեց, ամենայն հավանականությամբ, վաղը կայցելի հորը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ