23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պուտինի աշխատակազմից ՀՀ կառավարությանը մինչեւ սեպտեմբերի 10-ը ժամանակ է տրվել. Փաստ

Ինչպես հայտնի է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելություններից առաջ նրանց անվտանգության, արարողակարգի և այլ ծառայություններ երկար ժամանակ աշխատում են այցելության երկրի համապատասխան կառույցների հետ՝ այցը պատշաճ կազմակերպելու համար:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Վլադիմիր Պուտինի՝ Երևանում նախատեսված ԵՏՄ գագաթաժողովի շրջանակներում կատարելիք հայաստանյան այցի կապակցությամբ, ՌԴ նախագահի նշյալ ծառայությունները, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրել են անվտանգության լիարժեք պայմանների ապահովումը՝ ՔԿՀ այցելելու համար: Հայաստանի իշխանություններից, սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, նրանք մերժում են ստացել:

Ի պատասխան մերժման՝ ՌԴ նախագահի աշխատակազմից մինչև սեպտեմբերի 10-ը ժամանակ է տրվել այդ հարցը կարգավորելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում գագաթաժողովը տեղափոխել Մոսկվա:

Թեպետ թերթի աղբյուրները չեն պարզաբանում ՔԿՀ այցելելու պատճառները, սակայն պետք է ենթադրել, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանին այցելելու Վլադիմիր Պուտինի ցանկության մասին է:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ