«Չկա ազատ և անվտանգ Արցախ, ուրեմն չի՛ լինելու նաև Հայաստանի Հանրապետություն». Արտակ Զաքարյան
ՀՀԿ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.ֆեյսբուքյանիր էջում գրել է.
«Այսօր լրանում է Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձը։
Այն ձեռք է բերվել, և առ այսօր էլ պահպանվում է բազում հայորդիների նվիրումի և արյան գնով։ Անկախության հռչակումից դեպի անկախության ճանաչում ցավոտ ու դժվարին ճանապարհ ենք անցել և դեռ պետք է անցնենք։ Այդ ճանապարհին բազմաթիվ հերոս տղերք են ծնվել ու զոհվել՝ հանուն ազատության ու անկախության։ Շատ շատերն են ծնվել, կռվել, կերտել, պաշտպանել ու առ այսօր էլ պայքարում են հանուն Արցախի կայացման ու միջազգային ճանաչման, որովհետև շատ լավ գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անվտանգությունը սկսվում է Արցախի սահմաններից։ Չկա ազատ և անվտանգ Արցախ, ուրեմն չի՛ լինելու նաև Հայաստանի Հանրապետություն։
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը 32 տարի շարունակ ապրում է Արցախով ու Արցախի համար։
Փառք ու պատիվ քեզ իմ Հայ Ժողովուրդ:
Դժվար լինի թե հեշտ՝ միևնույն է մենք հաղթելու ենք արցախյան պայքարում։ Տարբեր տիպի խառնակչական ակտերով, հինգերորդ շարասյուններով, աղանդավորներով, ապազգային քարոզներով, մանիպուլյացիաներով, դրսից ու ներսից քեզ փորձելու են պառակտել, փորձելու են շեղել քո ճանապարհից, հիասթափեցնել ու կեղծ օրակարգեր սահմանել քեզ համար. բայց վստահ եմ, որ չեն հաջողելու։ Որովհետև այդպիսին է եղել քո պատմությունը և դու միշտ հաղթել ես;
Տոնդ շնորհավոր սիրելի՛ հայրենակից:
Փառք ու պատիվ քո բոլոր հերոսներին»։