Հարկայինի համար էլ է ծիծաղելի
2013 թվականի բյուջեի եկամուտների մեծ մասն ապահովել են խոշոր հարկ վճարողները, նրանք սպասարկվում են հատուկ տեսչության կողմից, որ կոչվում է խոշոր հարկ վճարողների տեսչություն: Նախորդ տարի այնտեղ հաշվարկված է եղել 472 հարկ վճարող: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: Նա հայտնեց նաև, որ այդ հարկատուների կողմից ապահովվել է ամբողջ եկամուտների մոտ 52%-ը: ՛՛Բոլոր խոշորները չէ, որ խոշորում են հաշվառված, բաց առաջին հազար խոշոր հարկ վճարողները վճարում են բոլոր հարկային եկամուտների 72%-ը, իսկ երեք հազարը՝ 82.3%-ը: Սա նշանակում է, որ Հայաստանում հարկային եկամուտների բեռն ընկած է մեծ ու խոշոր կազմակերպությունների վրա:
Ալավերդյանն ասաց նաև, որ 25 միլիարդ դրամ բյուջե է գանձվել ՊԵԿ-ի բռնագանձման հայցերով: ՛՛Մեր հարկ վճարողները պետք է իմանան, որ հարկ չվճարելու դեպքում միտումնավոր խոսափելու պատճամիջոցները կիրառելու են: Ինչո՞ւ, որովհետև այնպես չէ, որ հարթ ու հանգիստ է բյուջեի մուտքերն ապահովվում՛՛:
Նիստը վարող Վարդան Այվազյանը Ալավերդյանից հետաքրքրվեց՝ ինչպես են վերաբերում շրջանառության հարկը հանելու գաղափարին: Ալավերդյանը շեշտեց, որ այդ հարկատեսակը նախորդ տարի է գործածության մեջ դրվել ու առանց վարչարարության է ապահոհվվել: ՛՛Եթե հարկային մարմինները կիրառեին նորաստեղծ հարկ վչարոների հանդեպ վարչարարություն, ավելի մեծ կլինեին ցուցանիշները: Որովհետև ծիծաղելի են այն ցուցանիշները, որ այդ հարկ վճարողները ցույց են տալիս պետությանը: Անցյալ տարվա արդյունքերով՝ 48 հազար հարկ վճարող ցույց են տվել տարեկան շրջանառություն մինչև 10 միլիոն դրամ, դա իրականությանը մոտ չէ, հանարվոր չէ, նույնիսկ աշխատավարձին չի բավականնցի: