23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը թաքուն է պահել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը մեքենաների ներկրման ավելի էժան լինելու մասին. Տիգրան Հովհաննիսյան

Կառավարությունը թաքուն է պահել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը՝ ըստ որի 2020 թվականից մինչև 7 տարեկան մեքենաների ներկրումը ավելի էժան կլինի: Այս մասին լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Պատասխանի մեջ Ռուսաստանի Դաշնության աշխատակազմից հղում են անում՝ ըստ որի Ռուսաստանը մեր կառավարության հետ քննարկում է նոր մաքսային չափանիշներ և լավ կլինի, որ մենք կառավարության անդամների հետ զրուցենք: Ես զանգահարել և զրուցել եմ Մհեր Գրիգորյանի օգնական Հովիկ Ազիզյանի հետ: Հարցրել եմ՝ արդյո՞ք այն չափանիշները, որոնք ինձ ուղարկել են Ռուսաստանից, ճիշտ են»,- պատմեց Տիգրան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ Ռուսաստանից եկած պատասխանում նշվում է, որ 1-7 տարեկան մեքենաները, ըստ ծավալի, լինելու են մինչև 1800 խորանարդ սանտիմետրը 0.36 եվրո, 1800-ից մինչև 3000 խորանարդ սանտիմետրը՝ 0.44 եվրո, 3000-ից բարձրը՝0.8 եվրո: Հովհաննիսյանին անհանգստացնում է այն փաստ, թե ինչու՞ Կառավարությունն այդ մասին հայտարարություն չի ներկայացնում, երբ նման պայմանավորվածություն ունի Ռուսաստանի հետ: Հովհաննիսյանը տեղեկացել է այդ մասին միայն Կառավարություն հարցում ուղարկելով, որտեղ նշվում է, որ որոշումը սեպտեմբերի 1-ից հաստատվելու է: Ըստ այս չափանիշների՝ 2020 թ․-ից հետո մեքենա ներմուծելն ավելի էժան կլինի, քան հիմա:

«Եթե այսպիսի չափանիշներ կան և ամբողջ աշխարհում արգելում են մեզ խաղարկություններ իրականացնել, կամ փակում են ճանապարհը, Կառավարությունն ինչու՞ չի խոսում այս մասին: Ես չգիտեմ Հայաստանն ինչու՞ է այսքան հետ ընկել, բայց Ռուսաստանի Դաշնության նախագահից պարզապես գրավոր խնդրել եմ, որ քայլ անի մեր հանդեպ, և 7 տարեկանը երկարաձգի մինչև 15 տարեկան»,- հավելեց նա:

Իր խոսքով՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելով՝ Հայաստանը ծուղակն է ընկնում: Հովհաննիսյանը նշեց, որ խնդիրը բարձրացնելու է նաև դեսպանտանը:

«Ես ուզում եմ հասկանալ՝ մեր կառավարությունը ինչու՞ չի արձագանքում: Հետո ինձ չասեն՝ գնացիր, Ռուսաց թագավորին դիմեցիր՝ մեր գլխից թռնելով: Մերոնք չեն կարողանում խոսել»,- ասաց նա:

Իր խոսքով՝ Ռուսաստանին դիմել է հարցմամբ, քանի որ լռությունը մտահոգիչ էր: Թեմայից ո՛չ առարկայական, ո՛չ էլ բովանդակային առումով տեղյակ չեն եղել: Ամբողջ խնդիրն այն է, որ կառավարությունը չի հանրայնացնում ակնկալվող որոշումները, որպեսզի հայ տնտեսվարողները չկանգնեն չկայացած փաստի առաջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ