23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հում նախագիծ: Քննարկման է դրվում գողերի կարգավիճակը քրեականացնելու հարցը

Բարձրագույն օրենսդիր մարմնում քննարկման է դրվում քրեական ենթամշակույթի կրող հանդիսացող անձանց՝ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻ կարգավիճակը քրեականացնելու հարցը…

Ես ուղղակի զարմանում եմ, էլի, ցելի արդնախն՝ իր գովերգված իրավաբաններով, ո՞նց կարա սենց հում նախագիծ բերի։

Օրինակ` անհասկանալի էր օրենքում նախատեսված այն հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։

Իրոք, նախագծում հստակ ներկայացված չէ, թե ինչ ասել է քրեական ենթամշակույթ, ինչպե՞ս է որոշվելու, թե ով է դիմել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին, ասենք` բարևելը արդյոք համարվելո՞ւ է դիմել, կամ ի՞նչ է նշանակում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը անդամակցել և այլն:

Օրինակ` ո՞նց են ապացուցելու, որ անձը դիմել է, ո՞նց են ապացուցելու, որ դիմողը հեղինակություն է և այլն, և այլն, և այլն: Սա ես որպես իրավաբան եմ ասում. եթե սկսեց գործել, կամ ավտորիտար համակարգ կլինի, երբ բոլորին ուղղակի կհավաքեն, կամ էլ, եթե օրինական ճանապարհ ընտրվի, բոլոր այս գործերը ուղղակի կփլվեն դատարանում:

Հ.Գ. Մեքենայիս մագնիտոֆոնի միջի դիսկի 123 երգերից առնվազն 30-40-ը «բլատնոյ» են՝ հիմի ի՞նչ, իմ արարքում … հանցակազմ կա՞:

Մհեր Հակոբյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ