14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Էս ինչպես, ոնց անցան օրերը դպրոցական. վերջին զանգը կալանավայրում /ֆոտո, վիդեո/

 “Սա մի օր է, երբ մենք եւս մեկ անգամ պարտավոր ենք վերաիմաստավորել մեր վերաբերմունքը երեխաների նկատմամբ: Մենք պարտավոր ենք մտածել, հասկանալ՝ արդյոք մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի մեր երեխաները ունենան ապահով հայրենիք, մեր երեխաներն ապրեն խաղաղ երկնքի տակ եւ ունենան երջանիկ մանկություն”,-“Աբովյան” քրեակատարողական հիմնարկում երեկ՝ հունիսի 1-ին ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նա մասնակցեց երեխաների տոնի առիթով կազմակերպված միջոցառմանը: ՔԿ հիմնարկի տնօրինությունը տոնը կրկնակի էր դարձրել. Նույն օրը նաեւ Վերջին զանգի արարողություն էր: Դպրոցն ավարտեց 4 դատապարտյալ:

Երգ-երաժշտություն, ասմունք, պար, հուզմունք. 4 դատապարտյալների վերջին զանգին մասնակցեցին նրանց ծնողները, ձայնակցում էին բոլորը՝ կին դատապարտյալներից մինչեւ հիմնարկի աշխատակիցներ:

“Շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, ցանկանում եմ, որ ձեր երախաները ապրեն խաղաղ եւ բարգավաճ երկրում: Բացի այն փոքրիկներից, ովքեր իրենց դատապարտյալ ծնողների հետ այստեղ են, ցանկանում եմ շնորհավորել այն անչափահասներին, ովքեր ժամանակավոր այստեղ են գտնվում եւ նաեւ այն երիտասարդներին, ովքեր ավարտում են դպրոցը եւ կյանքի նոր փուլ են մտնում: Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք մտածում ենք ձեր մասին եւ հետեւում ենք գործընթացներին եւ անելու ենք ամեն ինչ, որպեսզի քրեակատարողական հիմնարկում նորմալ պայմաններ լինեն”,- ասաց  նախարարը:

Մանուկյանի խոսքով,  Հայաստանի նոր կառավարությունը ընդամենը մեկ ամսական է,եւ ինքը՝ որպես այդ կառավարության անդամներից մեկը, ցանկանում է հավաստիացնել, որ կառավարության համար առաջնային խնդիր է երեխաների համար բարգավաճ, ապահով եւ պայծառ երկիր ստեղծելը: “Եթե մենք կարողանանք ինչ-որ ժամանակ հետո մեր այսօրվա սերնդին փոխանցել շատ ավելի լավ, շատ ավելի երջանիկ երկիր, դա նշանակում է, որ մենք այսօր մեր խնդիրը կատարել ենք”,-ասաց  Մանուկյանը:

Շրջանավարտներից մեկը նախարարին պատմեց, որ հիմնարկից դուրս գալուց հետո ցանկանում է ուսումը շարունակել որեւէ բուհում: Նախարարն էլ հորդորեց անպայման դիմել իրեն, եթե դուրս գալուց հետո ինչ-որ խնդիրներ կունենա:

 Ինչ տոն՝ առանց նվերների: Նախարարության աշխատակազմի անունից Հովհաննես Մանուկյանը նվերներ հանձնեց անչափահաս դատապարտյալներին եւ իրենց մայրերի հետ հիմնարկում գտնվող փոքրիկներին՝ գնդակներ, տարատեսակ խաղալիքներ, սպորտային համազգեստ:

 Անչափահաս դատապարտյալների համար անակնկալ էին պատրաստել նաեւ “Կիմ Երիցյան” հասարակական կազմակերպությունն ու “Մանչո Գրուպ” ՍՊԸ-ն, “Տոսպ” ԲԲԸ-ն ու “Հայ կոլա” ընկերությունը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ