16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀԱԿ-ը ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ստորագրահավաք է սկսել

ԱԺ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությամբ  խորհրդարանում ստորագրահավաք է սկսվել` նոյեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նստաշրջան սկսելու մասին: Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցությունում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

“Մենք գտնվում ենք նախագահակնա ընտրությունների նախաշեմին եւ կարեւորագույն հարցն այն է, արդյոք հնարավոր կլինի ՀՀ-ում քիչ թե շատ ժողովրդավարական ընտրություններ անցկացնել”,-հայտարարեց նա:

Ըստ Զուրայանի,  հաշվի առնելով, փորձը, որ նախորդ ընտրություններին, կես միլիոն ձայն է կորսվել, դժվար է իշխանություններից հակառակն ակնկալել, բայց ՀԱԿ-ը երեք օրենսգրքերում փոփոխությունների նախագիծ է մշակել`  ՀՀ ԸՕ-ում, Պետական ռեգիստրի մասին եւ եւ քրեական օրենսգրքում, ինչը ըստ նրա հնարավորություն կտա կանխել ընտրական գործընթացի ժամանակ տեղի ունեցող օրինախախտումները:

“Մենք փաթեթը դրել ենք շրջանառության մեջ, բայց եթե սպասենք սովորական ընթացակարգին, այդ փոփոխությունները մինչեւ նախագահական ընտրություները հնարավոր չի լինի իրականացնել, ուստի, ԱԺ չորս խմբակցությունների հետ խորհրդակցելով, մենք որոշել ենք նոյեմբերի 21-ին արտահերթ նիստ հրավիրել”,-նշեց Լեւոն Զուրաբյանը:

Արտահերթ նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ է քսանչորսժամյա ռեժիմում 44 ստորագրություն հավաքել: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այսօր ժամը տասնմեկին քարտուղարությունից համապատասխան ձեւաթուղթ են վերցրել եւ այս պահին մեքն ունենք 35 ստորագրություն: “Մենք հուսով ենք որ մինչեւ վաղը ժամը 11-ը մենք անհրաժեշտ քանակի ստորագրություն կհավաքենք”,-ասաց Լեւոն Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով,  օրկնագծում հաշվի են առնվել նաեւ ԱԺ ՀՅԴ եւ Ժառանգություն խմբակցության տեսակետները. “Սա կարող եք հավաքել հավաքական փաստաթուղթ , որտեղ ներկայացված են լայն հասարակության սպասումները: Բոլոր նրանք ովքեր ստորագրում են այս փաստաթուղթը, դրանով արտահայտում են իրենց համաձայնությունը որ ՀՀ-ում նորմալ ստորագրություններ անցկացվեն”:

Լեւոն Զուրաբյանն ասաց, թե իրենք  իլյուզիաներ չունեն` իմանալով ՀՀԿ-ի զոռբայությունը, մենք վստահ են, որ անգամ հավաքելով 44 ստորագրություն, ՀՀԿ-ն ամեն ինչ անելու են , որ քվորում չապահովվի: Ըստ Զուրաբյանի, սրանով ՀՀԿ-ն ցույց կտ իր դեմքը:

Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ իրենց ներկայացրած փաստաթղթին, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ընդհանուր առմամբ հավանություն է տվել եւ ընդունում է ՀԱԿ-ի բոլոր առաջարկությունները : ՀՅԴ նույնպես կողմ է փաթեթի հիմնական կորիզին, չնայած որոշ առարկություններ ունի,  կողմ է, որ այս քննարկումները կայանան:  Ինչ վերաբերվում է Ժառանգությանը, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ դեռ վերջնական պատասխան չկա: Ժառանգություն խմբակցությունից ձեւաթղթի տակ ստորագրել են միայն Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը /նրանք խմբակցության հետ այլեւս կապ ունեն միայն ֆորմալ առումով,-խմբ/:

Ինչ վերաբերվում է անկախ պատգամավորներին, Լեւոն Զուրաբյանն ասաց, մասնավորապես, Էդմոն Մարուքյանի դիրքորոշումն այն է,  որ ԸՕ փոփոխությունը որեւէ կերպ չի կարող օգնել ընտրությունների օրինականությանը: “Նա հրաժարվեց ձեւաթուղթ ստերագրել, թեեւ խոստացել է, որ քվորումն ապահովելու համար ներկա կգտնվի”,-եզրափակեց Լեւոն Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ