23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ստամբուլյան խուճապ». ո՞վ կմտածեր, որ ընդդիմադիր Փաշինյանի սիրած արտահայտությունն այսքան հաճախակի է լինելու վարչապետ Փաշինյանի դեպքում

Հայ հասարակությունը մերժեց Ստամբուլյան կոնվենցիան: Իշխանական քարոզիչներին չհաջողվեց մանիպուլացնել հասարակական կարծիքն ու կանանց իրավունքների պաշտպանության անվան տակ անխոչընդոտ «սղցնել» սեռական փոքրամասնությունների  շահերի պաշտպանությանն ուղղված փաստաթուղթը:

Ստամբուլյան կոնվենցիայի ջատագով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ ավետեց, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի ԱԺ չի մտնի: Նախարարը սա պայմանավորեց փաստաթուղթը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու եւ որոշ հարցերի շուրջ հանձնաժողովից պարզաբանումներ ստանալու հանգամանքով:

Իհարկե, աղմկահարույց կոնվենցիայի վավերացմանը լծված իշխանությունն իր հետքայլը չի բացատրում այն լայն համախմբմամբ, որի ականատեսը եղանք վերջին ամիսներին: Հայ հասարակության տարբեր շերտեր՝ մասնագիտական շրջանակներից մինչեւ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին միացած տասնյակ հազարավոր շարքային քաղաքացիներ, հստակ ասացին, որ Հայաստանում կինը կին է, տղամարդը՝ տղամարդ ու այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող, երրորդ սեռ՝ առավել եւս:

Ամիսներ շարունակ ծավալված քննարկումներով Փաշինյանը, որն այդպես էլ հրապարակավ որեւէ դիրքորոշում չհայտնեց Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, փորձում էր ստուգել հանրային տրամադրությունները:  Այս հարցում  «ժողովրդի վարչապետ»-ը ոչ միայն ժողովրդի, այլեւ սեփական թիմի աջակցությունը չստացավ:

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված խորը հակասություններ են եղել իշխանության ներսում: Նիկոլ Փաշինյանը չի ստացել անգամ մերձավոր թիմակիցների աջակցությունը: Այս հարցում անհամաձայնություն է եղել անգամ հայտնի նիկոլական, սոցցանցերում հայտնի Նավակ Ճոճողի՝ Վիլեն Գաբրիելյանի, Փաշինյանին հավատարիմ պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Հակոբ Սիմիդյանի ու վարչապետի միջեւ: Ստամբուլյան կոնվենցիային դեմ են եղել պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Թագուհի Թովմասյանը, Վարազդատ Կարապեյանը եւ այլ իմքայլական պատգամավորեներ:

Թիմից աջակցություն չստանալու, ինչպես նաեւ հասարակական դիմադրության հզոր ալիքի տակ մնալու վախը ստիպել է Փաշինյանին հետաձգել կոնվենցիայի վավերացումը:

Ասել է թե, հերթական անգամ իշխանությունը խուճապի մեջ է հայտնվել: Ո՞վ կմտածեր, որ երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի սիրած արտահայտությունն այսքան հաճախակի է կիրառվելու է իր իսկ իշխանության վիճակը բնութագրելիս, այն էլ՝ իշխանությունն ստանձնելուց ընդամենը 1-1.5 տարի անց:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ