24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Լիդիան» ընկերության և Ամուլսարի հանքի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Լիդիան» ընկերության և Ամուլսարի հանքի հետ: Այս հարցն այսօր ասուլիսի ժամանակ ուղղվեց ՀՀ քննչական կոմիտեի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին:

«Լիդիանի կայքում հրապարակված են բաժնետրերի ցանկը և այն ընկերությունների ցանկը, որոնք ֆինանսական ներդրում են կատարել տվյալ ծրագրում: Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի մանակցությանը, բաժնետեր լինելուն, այդ հարցի հասցեատերը Կոմիտեն չէ»,- ասաց նա:

Հարցին՝ կա՞ն կոռուպցիոն ռիսկեր այս գործում, Յու. Իվանյանը պատասխանեց, որ «Լիդիանը» կարող է կատարել նվիրատվություններ, այդ թվում՝ «Լույս» հիմնադրամին, և եթե ընկերությունը ունի վարձակալած տարածքներ, համայնքներին վճարում է գույքահարկ, հողի հարկ, դա նրա պարտականությունն է, որ պետք է կատարի: Հարցին

Ճշտմանը՝ ՔԿ պաշտոնյան բացառո՞ւմ է կոռուպցիան՝ Իվանյանը պատասխանեց. «Եթե ունեք հիմքեր, կարող եք ներկայացնել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ