24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քննարկվում է այլ համայնքի ջրագծից Արճիսին ջրով ապահովելու հարցը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից  հետևում է Տավուշի մարզի Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության պատճառով իրականացվող բողոքի ակցիային։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ հարցը քննարկել է Մարզպետարանի, Այրում խոշորացված համայնքի ղեկավարի, ինչպես նաև գյուղի վարչական շրջանի ներկայացուցչի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրվել է պարզաբանում, որ ձեռնարկվում են քայլեր խնդրի ժամանակավոր և երկարատև լուծման համար։

Մասնավորապես, այս պահին ստացած տեղեկությունների համաձայն՝ քննարկվում է գյուղի մոտակայքով անցնող այլ համայնք սպասարկող ջրագծից գյուղին ջրով ապահովելու հարցը, ինչպես նաև որպես հիմնարար լուծում՝ նոր պոմպակայան և ներքին ջրամատակարարման ցանց կառուցելու հնարավորությունը։

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ գրավոր պարզաբանումների պահանջով։

 Հիշեցնենք, որ Արճիս գյուղի բնակիչները խմելու ջուր չունենալու պատճառով փակել են Բագրատաշենի միջպետական ճանապարհը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ