09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Խաբեց, էսօր էլ խաբեց». բնակիչները դժգոհ են, որ Փաշինյանը չայցելեց Գնդեվազ

Գնդեվազ համայնքի բնակիչները դժգոհ են, որ այսօր վարչապետ Փաշինյանը Ջերմուկ այցի ընթացքում չգնաց Գնդեվազ գյուղ:

«Որ եկել ա Ջերմուկ, խի՞ չի եկել Գնդեվազ», – ասաց քաղաքացիներից մեկը:

«Խաբեց, էսօր էլ խաբեց», – արձագանքեց մյուսը:

Հիշեցնենք, որ առավոտից Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ մեկնել էր Ջերմուկ: Հրապարակում նրան դիմավորեցին ջերմուկցիները, մինչդեռ նրանց մոտ դժգոհություն առաջացրեց Փաշինյանի որոշումը՝ նրանց հետո խոսելու փոխարեն շրջել տներով ու հանդիպել բնակիչների հետ: 

Դրանից հետո Փաշինյանը ելույթ ունեցավ Ջերմուկի հրապարակում, ապա շրջայց կատարեց Սարավանդում, որտեղ բնակիչները մեծամասամբ նշեցին, որ կողմ են հանքի շահագործմանը, իսկ այս պահին գտնվում է Գորայքում: 
 
Այստեղ լրագրողներից մեկը հետաքրքրվեց Փաշինյանից, թե ինչո՞ւ չգնաց Գնդեվազ, քանի որ նրանք սպասում էին իր հետ հանդիպմանը և դեմ են հանքի բացմանը: Փաշինյանին զարմացրեց այս դիտարկումը:
 
«Բա ասում են գնդեվազցիք կողմ են», – հակադարձեց նա: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ