03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Սենց ջրիկ ուղեղով էլ ուզո՞ւմ ես քաղաքապետ դառնալ». Ինչո՞ւ են քննադատում Լենա Նազարյանին

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի մասին բացասական հոդվածները բավական մեծ թիվ են կազմում, հիմնական պատճառը Ամուլսարի հետ կապված խնդիրն է։ Լրատվականներում և հասարակության շրջանում հիշում են, որ մինչև իշխանության ներկայացուցիչ դառնալը Լենա Նազարյանն ակտիվ պայքարել է Ամուլսարի շահագործման դեմ, իսկ այժմ լռում է։ Նշում են, որ պաշտոնի և գումարի համար Լենա Նազարյանը ետ է կանգնել իր սկբունքներից։

Մեկ այլ սկանդալ է հասունացել Ռուբեն Մխիթարյանի հետ, որը վերջերս ազատվելով «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնից՝ տեղափոխվել և բնակություն է հաստատել Գյումրիում։ Լենա Նազարյանը Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառման տակ մեկնաբանություն է թողել. «Սենց ջրիկ ուղեղով էլ ուզո՞ւմ ես քաղաքապետ դառնալ»։ Այս մեկնաբանությանը Ռուբեն Մխիթարյանը նախ հակադարձել է, որ քաղաքապետ չի ցանկանում դառնալ, ապա հորդորել է գործով զբաղվել։

Մեդիա Պաշտպան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ