03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դու պատրա՞ստ ես, կամենո՞ւմ ես առողջ լինել

Եթե դու սխալ պատկերացում ունենաս Աստուծո օգնության նկատմամբ, քեզ կթվա, թե ինքը չի օգնում ու դու կհուսահատվես, մինդեռ Քրիստոսը մուրացկանի նման անդադար թակում է քո դուռը (Հյտ. 3:20):

Հիշո՞ւմ եք, երբ Տեր Հիսուսը բուժում էր անդամալույծին, հարցրեց, «կամենու՞մ ես առողջ լինել» (Հովհ 5:6): Մի տեսակ տարօրինակ հարց է, չէ՞: Մարդն անդամալույծ է, իհարկե, կամենում է: Բայց այս մարդու պատասխանն ավելի տարօրինակ է:

Ասում է. «Տե՛ր, ոչ ոք չունեմ, որ, երբ ջրերը խառնվեն, ինձ ավազանի մեջ իջեցնի. և մինչ ես դանդաղում եմ, մեկ ուրիշն ինձնից ավելի առաջ է իջնում» (Հովհ. 5:7):

Տեսեք, Տեր Հիսուսը չէր հարցնում չէ՞ «մեկն ունե՞ս, որ քեզ ջուրն իջեցնի, կամ թե ինչքան արագ ես իջնում ավազանի մեջ», այլ պարզ մի հարց. «կամենո՞ւմ ես առողջ լինել»:

Երբմեն մեզ կարող է թվալ, թե առողջ լինելը հեշտ է: Բայց առողջությունը նոր պատասխանատվություն է մարդու համար: Առ-ողջ նշանակում է լինել ողջ՝ ամբողջական: Դրա համար փոխվել է պետք: Պետք է փոխվեն քո մտքերը, քո գործերը, քո առաջնահերթություններն ու քո բնավորությունը: Դրա համար Տեր Հիսուսը հարցնում է՝ «դու կամենո՞ւմ ես առողջ լինել», դու կամենո՞ւմ ես փոխվել, դու կամենո՞ւմ ես հրաժարվել քո կյանքի չար սովորություններից, մտքերից ու գործերից, դու կամենո՞ւմ ես նորովի ապրել: Առողջ լինել, նշանակում է նոր կյանք ապրել: Առողջ լինել, նշանակում է ապրել հարուցյալ Քրիստոսի կյանքը: Ուրեմն, եթե դու ուզում ես առողջ լինել, քեզ հարցրու, դու պատրա՞ստ ես թողնել հինն ու ապրել նորովի: Դու պատրա՞ստ ես վերցնելու այն պատասխանատվությունն ու պահանջը, որ Քրիստոսը կոչում է քեզ վերցնելու:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ