04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Փաշինյանը կորցրեց իմ վստահությունը, ուստի անհնար եմ համարում ներկայացնել իր կառավարությունը

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Գայանե Շագոյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ խնդրելով Արայիկ Հարությունյանին և Լևոն Բարսեղյանին՝ ազատել իրեն աշխատանքից, քանի որ անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի և Կառավարության մոտեցումը Ամուլսարի շահագործման խնդրին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Խնդրում եմ ազատել ինձ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից, քանի որ բացարձակապես անընդունելի եմ համարում Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության մոտեցումը Ամուլսարի շահագործման խնդրին:

Նման վերաբերմունքով՝ թե հանքարդյունաբերության հարցին, թե խնդիրը բարձրացնող քաղաքացիներին, թե երկրի համար աղետաբեր ծրագրին, որի չեղարկումը նաև իր նախընտրական ծրագրի ամենակարևոր խոստումն էր, նա կորցրեց իմ վստահությունը, ուստի անհնարին են համարում ներկայացնել իր կառավարությունը Հոգաբարձուների խորհրդում կամ որևէ այլ տեղ: Գրավոր դիմումս կուղարկեմ ըստ պահանջվող կարգի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ