01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Քաղաքական դաշտը փլուզված է: Եթե մեծամասնությունը տրոհվում է, ապա կառավարությունը հրաժարական է տալիս

Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է։ Դա նշանակում է, որ եթե մեծամասնությունը տրոհվում է, ապա կառավարությունը կորցնելով խորհրդարանական մեծամասնությունը հրաժարական է տալիս ու եթե նոր խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, այսինքն՝ ԱԺ- ի վիճակի չի լինում կառավարություն ձևավորել խորհրդարանական ճգնաժամ է սկսվում, որն արտահերթ ընտրություններով է հանգուցալուծվում։

Ներկայիս քաղաքական դաշտը փլուզված է և մեծ հարցական է, թե արդյոք նոր խորհրդարանն ի վիճակի կլինի՞ գործուն մեծամասնություն ունենալ։ Դա կարող է հանգեցնել առհասարակ կառավարման ճգնաժամի։

Հնարավոր լուծումը շարժումն է, այսինքն՝ լայն նախընտրական կոալիցիա, սակայն գաղափարական առումով նման շարժման բազա դեռևս չկա:

 

Ստեփան Դանիելյան

քաղաքագետ

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ