19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“ԱրմենՏելը” խոչընդոտել է “Ռոստելեկոմին”. ՏՄՊՊՀ-ը հարթել է խնդիրը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում “Ռոստելեկոմ” ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆահրամազյանը ներկայացրեց իր ներկայացրած ընկերության և “ԱրմենՏել” ընկերության միջև առաջացած խնդիրը, որին լուծում տալու համար “Ռոստելեկոմ”-ը դիմել է ՏՄՊՊՀ-ին:

“Ռոստելեկոմ” ընկերությունը դիմել է հանձնաժողովին , հայտնելով, որ իր ծառայությունների աշխարհագրությունը ընդլայնելու և բաժանորդներին ւինտերնետ կապ տրամադրելու նպատակով անհրաժեշտ է վարձակալել “ԱրմենՏել” ընկերությանը պատկանող որոշ ենթակառուցվածքներ: “Ռոստելեկոմը” տեղեկացրել է նաև, որ օրենսդրության պահանջին համապատասխան կատարել է բոլոր վճարումները:

Սակայն, “ԱրմենՏել”-ը  “Ռոստելեկոմ”-ին ներկայացրել է մի պայմանագիր , որտեղ բացի օրենսդրությամբ սահմանված վարձակալական գումարից , ներառված են եղել նաև լրացուցիչ այլ վճարումներ: Փաստացի “Ռոստելեկոմ”-ը չի կարող այդ ծառայությունները ստանալ մեկ այլ ընկերությունից, քանի որ նման ենթակառուցվածքներ ունի միայն “ԱրմենՏել”-ը : Վստահ լինելով, որ ընկերությունը այլընտրանք չունի “ԱրմենՏել”-ը  փորձել է վերջինիս պարտադրել պայմաններ և լրացուցիչ գումարներ գանձել:

Հրավիրված երկու ընկերությունների ներկայացուցիչներից նիստին ներկա էր միայն “Ռոստելեկոմ”-ի ներկայացուցիչը:

 Մինչդեռ «ԱրմենՏելը» պարտավոր է բավարարել ցանկացած ընկերության դիմում, եթե վերջինս կատարել է համապատասխան ֆիքսված վճարումները:

“ԱրմենՏելը” վարչական վարույթի մասին տեղեկանալուց հետո համաձայնության է եկել մրցակից ընկերության հետ և լուծել է խնդիրը: “Ռոստելեկոմի” գործադիր տնօրենն ասաց, որ Հանձնաժողովի միջամտությամբ “ԱրմենՏելը” լիովին բավարարել է իրենց պահանջը, որից հետո իրենք հայց են ներկայացրել Հանձնաժողովին, որ իրենց նախորդ դիմումը կարճի:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էլ նշեց, որ Հանձնաժողովի նպատակը խնդիրների լուծումն է: “Բայց մենք չենք ուզում, որ նման երևույթները դառնան օրինաչափություն”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ